Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

13 մար 2019 16:39

«Քրեական ռազբորկաներ». Նոր մանրամասներ՝ Ռուսաստանում հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների միջև փոխհրաձգությունից

«Քրեական ռազբորկաներ». Նոր մանրամասներ՝ Ռուսաստանում հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների միջև փոխհրաձգությունիցՖրոլովոյի բնակիչները կարծում են, որ օրեր առաջ հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների միջև փոխհրաձգությունը, որի արդյունքում կա մեկ զոհ և երեք վիրավոր, «քրեական ռազբորկա» է, ոչ թե կենցաղային հարց: Այս մասին հայտնում է «Кавказский узел»-ը:
Վոլգոգրադում Դաղստանի  կառավարության ներկայացուցիչ Մոգամեդ-Ռասուլ Խալադաևի խոսքերով, փոխհրաձգությանը նախորդել է ծեծկռտուք՝ կապված բիզնեսի ազդեցության գոտիների բաժանման հետ: Մի կողմում հայ-ադրբեջանական ընտանիք է, մյուս կողմում՝ դաղստանցի:

«Հավանաբար այդ դաղստանցին դիմել է իր ընկերների օգնությանը, այդ 6 մարդիկ գնացել են պարզաբանելու, թե ինչու են ծեծի ենթարկել վերջինիս: խոսքը չի վերաբերում միայն դաղստանցիներին: Նրանք քրեական աշխարհում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են: Որևէ ազգային հարց այստեղ չկա»,-ասել է Խալադաևը:

Խալադաևի հետ համաձայն է հայկական համայնքի ներկայացուցիչ Գայանե Քոչարյանը, ում խոսքերով, Վոլգոգրադի երկրամասում և մասնավորապես Ֆրոլովոյում ազգային հարցեր չկան:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի ունեցավ մարտի 10-ին: Վիրավորներից 2-ը հայ են, զոհ՝ ՌԴ քաղաքացի ռուս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր