Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

22 օգոս 2024 11:27

Տեսանյութ.ՌԴ ՊՆ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 28 ուկրաինական ԱԹՍ է խոցել, որոնցից 13-ը՝ Վոլգոգրադի մարզում

ՌԴ ՊՆ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 28 ուկրաինական ԱԹՍ է խոցել, որոնցից 13-ը՝ Վոլգոգրադի մարզումՊՆ ՀՕՊ ուժերը հետ են մղել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը ՌԴ Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում, անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը։

«Այս գիշեր պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում, անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել է: ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել պաշտպանության նախարարության օբյեկտի տարածքում։ Հրշեջ-փրկարարական ծառայություններն օպերատիվորեն սկսել են հրդեհաշիջման աշխատանքները»,- հայտնել է Բոչարովը։

Մարզպետի խոսքով՝ հարձակման ու դրա պատճառով բռնկված հրդեհի հետևանքով զոհեր չկան։

Ընդհանուր առմամբ՝ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները 28 ինքնաթիռային տիպի ուկրաինական անօդաչու են ոչնչացրել ու որսացել Ռուսաստանի վեց մարզում, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ըստ գերատեսչության ներկայացրած տվյալների՝ 13 անօդաչու թռչող սարք խոցվել է Վոլգոգրադի մարզի երկնքում, 7-ը՝ Ռոստովի մարզի, 4-ը՝ Բելգորոդի, 2-ը՝ Վորոնեժի և մեկական ԱԹՍ՝ Բրյանսկի ու Կուրսկի մարզերի երկնքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր