Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է          Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա       Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ    

14 մար 2019 11:35

Մեծ վտանգ՝նախիջևանյան հատվածից. պատերազմ սկսելու համար Ադրբեջանի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ.168.am

Մեծ վտանգ՝նախիջևանյան հատվածից. պատերազմ սկսելու համար Ադրբեջանի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ.168.amՌազմական փորձագետ Վան Համբարձումյանի խոսքով՝ ուշադրություն դարձնելով արցախաադրբեջանական սահմանի իրավիճակին, չպետք է մոռանալ նաև հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածը, որտեղ թշնամին տեղակայել է մեծ ուժեր՝ հեռահար և ճշգրիտ զինատեսակներով։

«Այս զինատեսակները հենց այնպես չեն տեղակայել սահմանին, դրանք այնտեղ են բերվել օգտագործելու նպատակով, հակառակ դեպքում՝ կտանեին Արցախի սահմանին։ Բոլոր զինատեսակներն այնտեղ կենտրոնացնելը խոսում է այն մասին, որ Նախիջևանից եկող վտանգը շատ մեծ է և արդիական»,-  զրույցում նշեց ռազմական փորձագետը։

Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ պատերազմ սկսելու համար Ադրբեջանի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ։
Մանրամասնելով ստեղծված իրավիճակը՝ Վ. Համբարձումյանը նկատեց՝ Ադրբեջանի իշխանություններից տեղի հասարակությունը դժգոհ է, ինչը նշանակում է, որ ներքին դժգոհություններից դրդված՝ իշխանությունն իր հայացքն ուղղելու է դեպի արտաքին վտանգներ. Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգներն ու Թուրքիան Սիրիայում են հակամարտության մեջ, Ուկրաինայում իրավիճակը բարենպաստ չէ,  ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ Ադրբեջանն այս լարված իրավիճակում կարող է առիթն օգտագործել։
«Բացի այդ գործոնները, կա ևս մեկը, երբ Ռուսաստանը ՀՀ իշխանությունների կողմից տեսնում է իր երկրի նկատմամբ տարվող ոչ ճիշտ քաղաքականություն, որոշում է Ադրբեջանի ձեռքով մտրակել Հայաստանին։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանի նոր իշխանությունները Ռուսաստանի համար ամենացանկալի իշխանությունները չեն, ինչը գալիս է այն քաղաքականությունից, որը տարվում է մեր իշխանությունների կողմից, ինչը մեր օգտին չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով խոսակցություններին, որ ամիսներ առաջ ադրբեջանական զորքը նախիջևանյան ուղղությամբ դիրքերն առաջ է բերել, Վան Համբարձումյանն ընդգծեց, որ ինքը վաղուց է ահազանգել, որ թշնամին առաջ է տալիս իր դիրքերը, նույնիսկ փորձել է իր անհանգստությունները փոխանցել վարչապետին, սակայն իր ասածները լուրջ չեն ընկալվել։
«Իրենց առաջ տված դիրքերն ամրապնդելու համար ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ գործողություններ է իրականացրել, բետոնապատել է իր դիրքերի շուրջը, բայց հայկական կողմն այդ ժամանակ ոչինչ չի արել՝ խոչընդոտելու նրանց աշխատանքներին։ Եթե հայկական կողմը թույլ չտար, որպեսզի նրանք ամրապնդվեին իրենց դիրքերում, ապա մինչև ձմեռ, հնարավոր է, հետ քաշվեին, քանի որ սնուցման ճանապարհներ չէին ունենա, ադեկվատ քայլեր չեմ տեսել»,- նշեց Վան Համբարձումյանը։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Նախիջևանում օդուժի ռազմաբազայի ստեղծման մտադրություններին՝ Վան Համբարձումյանն ասաց, որ այդ ամենը շատ մտահոգիչ է և խոսում է այն մասին, որ Թուրքիան պատրաստակամ է ակտիվ ներքաշվել այն գործընթացներում, որոնք կարող են սպասվել այդ ուղղությամբ։
«Անկեղծ, մեր այսօրվա իշխանությունների համար եկել է ամենաբարդ ժամանակահատվածը, որը լինելու է ամենապատասխանատու շրջանը»,- եզրափակեց ռազմական փորձագետը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր