Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

08 նոյ 2021 16:45

Թուրքիայում փորձառու դիվանագետներ են ու հենց այնպես ոչ մի բառ չեն ասում. Թուրքի նպատակը` միջանցքը և 3անկլավներն են, որոնք ստանալու դեպքում ՀՀ-ն կզրկվի ստրատեգիական ճանապարհներից

Տրամաբանական է, թե ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան ճանապարհների ապաշրջափակումով շահագրգռված, քանի որ դա նրանց համար պատմական պահ է, բայց Հայաստանի՞ շահը որն է։ Քաղաքական մանիպուլյացիաներ են, թե Հայաստանն էլ է շահելու այդ գործընթացից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։


Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել էր ճանապարհների ապաշրջափակման հարցին և այդ համատեքստում վստահեցրել, թե Զանգեզուրի միջանցքի հարցը փակված է դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ից։


Վան Համբարձումյանը կցանկանար հավատալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, սակայն ինչպես ինքն է նշում՝ նոր չէ, երբ իշխանությունները մի բան ասում, բայց իրականում լրիվ այլ բան են անում։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ Ադրբեջանի նախագահն է ասում, դա ավելի մոտ է իրականությանը, քան Հայաստանի ղեկավարի ասածը։ Ընդամենը երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահն ասաց, որ իրենք իրենց ուզածին արդեն հասել են»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ նրանց հռետորաբանության մեջ միշտ միջանցք բառն է եղել։


Դիտարկմանը, թե ըստ Նիկոլ Փաշինյանի՝ անկախ Թուրքիայի կամ Ադրբեջանի օգտագործած բառամթերքից, նրանք ասում են, որ այդ միջանցքը պետք է Հայաստանի վերահսկողության ներքո լինի, Վան Համբարձումյանը նկատեց՝ ամեն դեպքում հակառակորդի օգտագործած բառերը նշանակություն ունեն։ Նրա խոսքով միջազգային քաղաքականության մեջ ամեն տառը կապ ունի, և մարդիկ հենց այնպես ոչ մի բան չեն ասի։


«Թուրքիայում փորձառու դիվանագետներ են ու հենց այնպես ոչ մի բառ չեն ասում։ Այս դեպքում էլ հենց այնպես չէ, որ միջանցք բառն են օգտագործում։ Մտավախություն ունեմ, որ այդ միջանցքը ռուս սահմանապահների վերահսկողությանը կհանձնեն։ Բնականաբար եթե նման բան լիներ էլ, չէին հայտարարի, որ միջանցք են տալիս, որովհետև հասարակությունը չէր ների դա»,-ասաց փորձագետը, որն այդքան էլ հակված չէ, թե միջանցքի հարցն իսկապես փակված է։
Ամեն դեպքում այդ միջանցքն Ադրբեջանի ու Թուրքիայի համար ստրատեգիական նշանակություն է ունենալու, և Ադրբեջանի նորագույն պատմությունը փորձագետի խոսքով բաժանվելու է՝ մինչ այդ միջանցքը և միջանցքից հետո։ Դրա շնորհիվ Ադրբեջանն ու Թուրքիան ևս մի քանի անգամ կհզորանան։ Ընդ որում՝ Վան Համբարձումյանը գտնում է, որ առանց միջանցքի Ադրբեջանը չի համաձայնվի ճանապարհների ապաշրջափակմանը։


«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ շահագրգռված են կոմունիկացիաների ապաշրջափակմամբ։ Հասկանալի է, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչու են շահագրգռված, քանի որ նրանց համար պատմական պահ է, բայց չեմ հասկանում, թե Հայաստանի շահն այստեղ որն է։ Հայաստանի ղեկավարն ասում է, թե մենք էլ ենք ճանապարհ ստանալու Նախիջևանով, դեպի ու՞ր է ճանապարհ ստանալու, եթե մի կողմն ԻԻՀ-ն է, մի կողմից էլ Թուրքիան»,-նշեց փորձագետը։


Վերջինս նշեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի անփոփոխ նպատակը միջանցքն ու երեք անկլավներն են, որոնք ստանալու դեպքում Հայաստանի համար կատաստրոֆիկ վիճակ կստեղծվի, քանի որ ստրատեգիական ճանապարհներն անցնում են հենց այդ անկլավներով։


«Եթե Ադրբեջանն այդ ճանապարհները փակի, Հայաստանի զինված ուժերը սնուցումից կկտրվեն։ Հիմք ունեմ մտածելու, որ արդեն կտրվել են, որովհետև Գորիս-Կապան ճանապարհով մինչև Մեղրի-Ագարակ բոլորն այդ ճանապարհով են սնուցվում։ Կասկածում եմ, թե ադրբեջանական կողմը թույլ կտա զինված ուժերին ու զինտեխնիկային այնտեղով անցնել»,-եզրափակեց Վան Համբարձումյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր