Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

16 մար 2019 11:15

Մեր հույսը մնացել է Չեչնիան. Հուսալի ցամաքային ճանապարհ. «Ժամանակ»

Մեր հույսը մնացել է Չեչնիան. Հուսալի ցամաքային ճանապարհ. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ամենահուսալի ցամաքային ավտոճանապարհը կարող է լինել չեչենական Իտում-Կալի շրջկենտրոնից մինչև վրացական Շատիլի գյուղ տանող մոտ 47 կմ երկարությամբ ճանապարհը, որն անցնում է Արգուն գետի երկայնքով: Այս ճանապարհի վերանորոգման համար անհրաժեշտ է ընդամենը 27 մլն դոլար: Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով ճանապարհի վերակառուցման աշխատանքները պետք է սկսեն 2021թ.:

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ճանապարհը Չեչնիան կկապի Սևծովյան տարածաշրջանի հետ: Քադիրովը մտադիր է նաև երկաթգիծ կառուցել, այնպես որ՝ այսօրվանից պետք է մտածել Չեչնիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր