Տղե՛րք,մենք երեկ դա չէինք կարող անել, այսօր հնարավոր է դա անել, եկե՛ք փորձենք

«Ես կարծում եմ, որ ուժեր կան, որոնք փորձում են դա անել եւ, մեր մեջ ասած, դա մի քիչ ազնիվ չի, չի կարելի էդպիսի բաներ անել: Իսկ այն, որ Օպերան պետք էր մի քիչ վզին սեղմված օղակից ազատել, չգիտեմ մի երեւանցի, որ այդ հարցում կկասկածի»,-ասաց Մեսչյանը:
Նրա խոսքով, ցավալի է, իհարկե, քանդելը. «Բայց եթե մի բան քանդվում է, ու այդ քանդվելու դիմաց ինչ-որ մի բան է ստացվում, ինչի՞ չէ, տղե՛րք, եկե՛ք փորձենք էլի, շանս կա, չէ՞: Մենք երեկ դա չէինք կարող անել, այսօր հնարավոր է դա անել, եկե՛ք անենք»,-ասաց գլխավոր ճարտարապետը:
Նրա կարծիքով՝ բոլոր հարցերը կլուծվեն, եւ սրճարանների՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներն էլ աշխատանքի կտեղավորվեն. «Նույնիսկ թաղապետարանն այսօր զբաղվում է նրանց աշխատանքի տեղավորելու հարցով: Տենց բան երբեւէ պատմության մեջ տեսե՞լ եք: Այսինքն, հնարավորին չափ փորձում ենք անցավ լինի այդ ամեն ինչը: Նորից ուզում եմ կրկնեմ մի բան, որ շատ կարեւոր է: Մեծ քաղաքաշինական փոփոխությունները Երեւանում քաղաքապետարանի քմահաճույքը չէ, դա երեւանցիների պատվերն է: Եկեք երեւանցիների պատվերը կատարենք եւ եկեք մի քիչ երեւանցիներին հարգենք»,- ընդգծեց Մեսչյանը: