Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

20 մար 2019 12:38

Որոշ պաշտոնյաներ ժամանակին ազատ տարածքները փայ-փայ են արել , սեփականաշնորհել լումաներով

Որոշ պաշտոնյաներ ժամանակին ազատ տարածքները փայ-փայ են արել , սեփականաշնորհել  լումաներովՏարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հորդորում է 4-րդ իշխանությանը՝ մամուլին, լինել գերուշադիր, որպեսզի, եթե ՀՀ որևէ պետական պաշտոնյա իր պաշտոնական լիազորությունները շրջանցի ու զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, բարձրաձայնեն ու իրազեկեն համապատասխան մարմիններին։ Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում հողային կեղծ աճուրդներին, Պապիկյանը ցավով արձանագրեց, որ ՀՀ-ում տասնամյակներ շարունակ սա ընդունված է եղել։ «Ընդունված ավանդույթ է եղել, որ պաշտոնյաները, երբ իրենց պաշտոնը ստացած են համարել, սկսել են ազատ տարածքների, այսպես կոչված, փայ-փայ անելու գործընթացը։ ՀՔԾ-ն ուսումնասիրություն է արել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին «պատկանող» տարածքներում, և մեզ տրված տվյալների համաձայն՝ կա նախնական եզրակացություն, որ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված ու մրցութային կարգով»,-ասաց Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ այս պահին իր ղեկավարած գերատեսչության իրավական ու վարչական վերահսկողության վարչությունն ուսումնասիրություն է կատարում Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Պտղունք, Ծաղկալանջ, Գրիբայեդով, Արտիմետ, Մեծամոր, Ակնալիճ համայնքներում։ Ըստ Նրա՝ այս համայնքներում տասնյակ-հարյուրավոր հեկտարների հասնող հողատարածքներ են առկա, որոնց սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում։

«Այս տարածքները պատկանում են տարբեր մարդկանց, բայց սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում։ Այս ամենի շուրջ ուսումնասիրություն կկատարվի, իսկ համապատասխան արձանագրություն կազմելուց հետո մենք կդիմենք, հավանաբար, ՀՀ վարչական դատարան»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Ինչ վերաբերում է Արարատի մարզի ավազի հանքերին, Պապիկյանն ասաց, որ նույն պաշտոնյաների պաշտոնական դիրքերի ու տարբեր կեղծ աճուրդների շրջանակում է եղել, թեպետ նշեց, որ ամեն բան պետք է քննությունը պարզի, իսկ ինքը նման բան է ասում՝ նախկին փորձից ելնելով։

«Նույնը վերաբերում է նաև Մեղրու ազատ գոտուն տրամադրվող տարածքին, որովհետև, նախնական տեղեկություններով, որոշ պաշտոնյաներ, իմանալով, որ այս տարածքը դառնալու է ազատ գոտի, նախապես այս տարածքները սեփականաշնորհել են, խոսքը վերաբերում է լումաներով սեփականաշնորհմանը, իսկ սա Ազգային անվտանգության ու պետական շահի խնդիր է»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը, բայց հրաժարվեց նշել նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների անուններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր