Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

20 մար 2019 14:27

Երևանում ցրտահարություններ են սպասվում

Երևանում ցրտահարություններ են սպասվումՀայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, մարտի 20-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Ամենաջերմ եղանակը կգրանցվի հինգշաբթիից կիրակի Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում և Երևանում, որտեղ ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +12…+14 աստիճանի։
Երևանում, սակայն, առաջիկա 5 օրը գիշերային ժամերին սպասվում են ցրտահարություններ ընդհուպ մինչև …-2 աստիճան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր