Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

20 մար 2019 14:48

Պատերազմի դեպքում ուղղությունը լինելու է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի սահմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ իր ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
Մասնավորապես նա հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է և հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա:

Անդրադառնալով բանակցային նախկին ձևաչափին վերադառնալու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է Ադրբեջանի համար:
Միաժամանակ նա հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախանագահների վերջին հայտարարությունը, համաձայն որի՝ բանակցային ձևաչափը պետք է անփոփոխ մնա:
«Ադրբեջանը շարունակելու է հզորացնել ռազմական հզորությունը»,- հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, թե ադրբեջանական բանակը համալրվում է «ամենաժամանակակից տեխնիկայով»:

Ըստ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի՝Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ չի ասում, թե Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում, ասում է՝ Արցախը պետք է Ադրբեջանի հետ այդ հարցով բանակցի: Հայաստանի միակ դերակատարումն է թույլ չտալ, որ միջազգային հանրությունը պարտադրի Արցախին, այսինքն՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելն է, և ոչ թե նրա անունից բանակցելը: «Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր ագրեսիվ մտադրությունները, չի թաքցրել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը: Վտանգ միշտ կա. չեմ կարծում՝ ինչ-որ զորամասի տեղակայումը բան է փոխում: Հայաստանի իշխանությունները պետք է ուղղակի հաշվի առնեն դա, և համարժեք քայլեր ձեռնարկեն՝ միշտ աչքի առաջ ունենալով, որ եթե մեծ պատերազմ սկսվի, ապա հարվածի ուղղությունը լինելու է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի սահմանը: Իսկ զորամասի տեղակայմանը մեծ կարևորություն տալ պետք չէ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր