Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի, ասա, որ ձեզ վարկաբեկել եմ. Եղիազարյանը՝Փաշինյանին
![Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի, ասա, որ ձեզ վարկաբեկել եմ. Եղիազարյանը՝Փաշինյանին Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի, ասա, որ ձեզ վարկաբեկել եմ. Եղիազարյանը՝Փաշինյանին](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/medium/1553169247_maxresdefault.jpg)
«Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի, ասա, որ ձեզ վարկաբեկել եմ, սխալ եմ արել, դու կապ չունես արագաչափերի հետ»,– նշեց նա։
Գուրգեն Եղիազարյանը պնդում է՝ այժմ եւս «խնամի–բարեկամ–ծանոթ» սկզբունքը գործում է տարբեր պաշտոններ նշանակելիս։
«Արարատի մարզ կատարած այցի ժամանակ գալիս է մի կին, ասում է՝ պարոն Փաշինյան, Ավշարում 5 օր է գործադուլ եւ դասադուլ է, դուք գիտե՞ք այդ մասին, վարչապետն ասում է՝ չէ, շուռ է գալիս, կոկորդիլոսի հնագույն մասնագետ մարզպետին հարցնում է, սա ասում է՝ հա, ոնց որ 1 օր է, հինգ օրը դարձնում է 1 օր։ Ապա պարզվում է, որ իր մորաքրոջ հարսին է ուզում նշանակել դպրոցի փոխտնօրեն։ Երբ Փաշինյանն ասում էր՝ Սերժ Սարգսյան, ձեր եղբայրը այսպես, այնպես, հիմա ամբողջ Ազգային ժողովը ԽԾԲ–ով է լցված, դերասան աներձագն այնտեղ է գրոհել, եղբոր տղան՝ այնտեղ։ Ինչպե՞ս է ստացվել, որ 23 տարեկան տղան առանց կյանքի փորձի հայտնվել է Երեւանի կայազորի դատարանի կարգավիճակում, եթե մորաքրոջ գործոնը չի աշխատել»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ: Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ավելի վաղ հայտնել էր, որ Ռաֆիկ Մաշադյանը իր խորթ մորաքրոջս թոռն է: