Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն, կա 9 վիրավnր          Տեսանյութ.Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբին ու Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանի       Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարություն են տարածել՝ պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին    

23 մար 2019 15:35

Պակիստանը շարունակելու է աջակցել Ադրբեջանին և չի ճանաչում Հայաստանին որպես պետություն

Պակիստանը շարունակելու է աջակցել Ադրբեջանին և չի ճանաչում Հայաստանին որպես պետությունՊակիստանի նախագահ Արիֆ Ալվին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Հանդիպման ժամանակ Ալվին հայտարարել է, որ Պակիստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շարունակելու է աջակցել Ադրբեջանին։
 
Նա նաև հայտարարել է, որ Պակիստանը չի ճանաչում Հայաստանին որպես պետություն և հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտով կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
 
Հետաքրքրական է, որ 2015թ-ին Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ էր դարձել, Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր ուղարկել երկու երկրների նախագահներին՝ հայտնելով իր զորակցությունը, զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
 
Ընդունել ցավակցություն մի պետությունից, որը չի էլ ճանաչում և այդ պետության հակամարտության կողմ լինելով պատրաստակամություն հայտնել կողմերից մեկին պաշտպանելու հարցի կարգավորման գործընթացում, եթե ոչ տարօրինակ, ապա գոնե անտրամաբանական է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր