Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

23 մար 2019 16:20

Մարտի 24-26-ին Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում

Մարտի 24-26-ին Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտումԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Մարտի 24-26-ին Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում, շրջանների զգալի մասում նշված ժամանակահատվածում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ պայմանավորված օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Մարտի 24-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում այդ թվում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վրկ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր