Ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը և նրա շրջապատից ևս երեք անձ          ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան ID քարտերով և ԱՄԷ առանց մուտքի վիզա ՀՀ քաղաքացիների այցերը       Հայտնի է, թե այս տարի՝ 2023-ին, երբ կնշվի Սուրբ Զատիկը. Եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է և ձեր հավատը    

27 մար 2019 11:34

Գեներալի որդին.Մեղրիի զորամասի միջադեպից մանրամասներ. իրավապահները հասել են կծիկին. «Ժողովուրդ»

Գեներալի որդին.Մեղրիի զորամասի միջադեպից մանրամասներ. իրավապահները հասել են  կծիկին. «Ժողովուրդ»«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնուհետեւ երթ էին արել՝ իրենց հավատարմությունը քրեական աշխարհին հայտնելով: Սակայն մարտի 17-ին նրանք տեղափոխվել էին Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ՝ առաջնագիծ:
Գրանցված միջադեպի մասով քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթին այս միջադեպի առնչությամբ տարվող քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ իրականում այս միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ զորամասի հրամկազմը պարզել է, թե ինչպես են զինվորները զորամասի ծաղկամանում կանեփ աճեցրել: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հասել են այն կծիկին, որ զորամասում իրենց սեփական վարքն ու բարքը դնել ցանկացող զինվորների մեջ եղել է նաեւ գեներալի որդի:
Թե ով է այդ գեներալը, առայժմ չենք հանրայնացնում՝  նախաքննությանը չխոչընդոտելու մտավախությամբ պայմանավորված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր