Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

27 մար 2019 14:28

Կրկին սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

Կրկին սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՀայաստանի տարածքում կրկին սպասվում են տեղումներ:
«Այսօրվա արևը մի քանի ժամ վայելեք, վաղվանից 5 օր արևի երես չեք տեսնելու», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, մարտի 28-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: 
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:
 Երևանում մարտի 28-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր