Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

29 մար 2019 10:55

ՆԱՏՕ-ն հրաժարվում է ՀՀ-ի հետ համատեղ ծրագրերից.հնարավոր է՝ հայ խաղաղապահների «ծառայություններից» էլ հրաժարվեն. «Հրապարակ»

ՆԱՏՕ-ն հրաժարվում է ՀՀ-ի հետ համատեղ ծրագրերից.հնարավոր է՝ հայ խաղաղապահների «ծառայություններից» էլ հրաժարվեն. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ խաղաղապահների ներկայացուցիչը մեզ պատմեց, որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո հանդես եկող հայ խաղաղապահների, Սիրիա մեկնած մեր առաքելությունը շատ վատ կենցաղային պայմաններում է գտնվում ոչ միայն բնակության պայմանների եւ անվտանգության առումով, այլեւ տարրական սնվելու՝ «իրենց հետ տարած պահածոներն են ուտում»։
Իսկ Սիրիա մեկնելու արդյունքում ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ համագործակցության շատ ծրագրերից, եւ մտավախություն ունեն, որ Աֆղանստան եւ Կոսովո մեկնող հայ խաղաղապահների «ծառայություններից» էլ կարող են առաջիկայում հրաժարվել։

«Սիրիա առաքելություն ուղարկելը շատ մեծ վնաս պատճառեց մեզ»,- ասաց մեր զրուցակիցը։ Այս օրերին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄՆ-ում է, եւ որոշ հույսեր ունեն, որ նա կկարողանա հարթել այս իրավիճակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր