Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

29 մար 2019 18:33

Մտածեցի ապրիլմեկյան կատակ է. Կոնստանտին Օրբելյան

Մտածեցի ապրիլմեկյան կատակ է. Կոնստանտին ՕրբելյանԿոնստանտին Օրբելյանը երեկ  երեկոյան է իմացել  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման մասին, որը ստորագրել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։
«Քանի որ ապրիլի մեկով է հրամանը տրված, մտածեցի, միգուցե ապրիլմեկյան կատակ է»,-ասում է նա։
Անակնկալի եկած կոլեկտիվը դարձել է բռունցք և միահամուռ սատարում է  պարոն Օրբելյանին: «Վաղը ժամը չորսին մեզ մոտ ենք հրավիրել նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, որից հետո կորոշենք, թե որոնք կլինեն մեր հաջորդ քայլերը», – ասաց օպերային մեներգիչ, Լիպարիտ Ավետիսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր