Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

02 մար 2019 18:20

Ինչո՞ւ է աղմկում Նազենի Ղարիբյանը. հեռահար նպատակներ

Ինչո՞ւ է աղմկում Նազենի Ղարիբյանը. հեռահար նպատակներՎերջին շրջանում, ՀՀ մշակույթի փոխնախարար՝ նախարարի պաշտոնակատար, Նազենի Ղարիբյանն ակտիվ գործունեություն է ծավալում սոցցանցերում, անընդմեջ գրառումներ կատարում,  հարցեր տալիս, վիճաբանում տարբեր գործիչների հետ, ՊՈԱԿ-ների միավորման, փակման, (ապա հերքման) նրանց ղեկավարների պաշտոնավարման և տարբեր հարցերի շուրջ:  
 
 
Ըստ մեր տեղեկություների այս ամենը ունի իր շարժառիթը:
Նազենի Ղարիբյանը փորձում է իր մտերիմի ամուսնուն՝ Կարեն Դուրգարյանին ճանապարհ հարթել դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:
 
Նախկինում,  Նազենի Ղարիբյանը, փորձում  էր այս ճանապարհին օգտագարծել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հեռացած, «նեղացած» աշխատակիցներին, մասնավորապես օգտագործելով Թատրոնի նախկին իրավաբանական բաժնի պետ Քրիստինե Նաղդալյանի և բալետի նախկին պարող Բորիս Էմինյանի աշխատանքից ազատվելու գործոնը: Քաջ իմանալով, որ Թատրոնի ղեկավարության կողմից վերջիններիս ազատելու հիմքերը անօրինական չեն, քանի որ Քրիստինե Նաղդալյանը լինելով մասնագիտությամբ իրավաբան կարող էր արձանագրեր անօրիկանությունը իրավական դաշտում, ինչպես նաև կօգտագործեր ամուսնու՝ Արտակ Գևորգյանի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ լինելը: 
Առավել ևս, որ Քրիստինե Նաղդալյանը ամուսնու շնորհիվ, բացի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից, միաժամանակ աշխատանքի էր անցել Հայաստանի Ազգային գրադարանում, որպես իրավախորհրդատու:
 
Երբ Նազենի Ղարիբյանի այս պլանը ցանկալի արդյունք չունեցավ, վերջինս իր վրա վերցրեց Թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վարկաբեկման առաքելությունը:
Ավելին, առաջ գնալով, նույնիսկ հանրային քննարկումների ժամանակ անձնավորված բնույթի որակումներով էր հանդես գալիս: 
Օրինակ. «…եթե նա արվեստագետ է, ապա ես գիտնական…»,
«…Օրբելյանը հոր և հորեղբոր անուներն է օգտագործում…», և այլ նմանատիպ ռեպլիկներ:
 
Ինչպես վերը նշել էինք, Նազենի Ղարիբյանի բուն նպատակն է, դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ճանապարհ հարթել Կարեն Դուրգարյանի համար:
 
Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ Կարեն Դուրգարյանը նախկինում, երբ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն էր, իր ղեկավարման տարիներին ստեղծել է  համանուն՝ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի» Աջակցման Հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է մինչ օրս:  
 
Ուսումնասիրելով հիմնադրամի 2016-2018թթ հաշվետվությունները, մասնավորապես, ուշադրության է արժանանում  2017թ-ի հաշվետվությունը, որտեղ աչքի է զարնում  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի փորձասենյակի, մեներգիչների հանդերձարանների, բալետային արտիստների դահլիճների, թատրոնի ճեմասրահի, ծառայողական տարածքների և օպերային թատրոնի սանհանգույցների վերանորոգման աշխատանքների համար ծախսված 10.003.000 դրամ գումարը: 
Ինչո՞ւ է աղմկում Նազենի Ղարիբյանը. հեռահար նպատակներ
Այդ իսկ նպատակով, Hayacq.com-ը, համաձայն  ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածովի դրույթների, հարցում կատարեց  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ 2016-2018 թթ. թատրոնի շենքում իրականացված շինարարական և վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև ծախսված գումարների և ֆինանսավորման  աղբյուրների վերաբերյալ: 
 
Թատրոնից ստացանք հետևյալ ուշագրավ պատասխանը. «Ի պատասխան 2019թ-ի փետրվարի 19-ի ձեր գրությանը, տեղեկացնում ենք, որ 2016-2018 թվականների ընթացքում «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքում 2017թ-ին իրականացվել է Թատրոնի 2-րդ հարկի միջանցքի /ճեմասրահի/ կաղնե մանրահատակի վերանորոգում, որի ծախսերը կազմել են 5.400.000 դրամ: Ֆինանսական աղբյուրը «Արդշինբանկ»-ի հետ հովանավորության համաձայնագիրն է»:
 
Փաստորեն աջակցման հիմնադրամի 2017թ-ի հաշվետվության մեջ նշված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն շենքի վերանորոքման համար ծախսված խոշոր չափերի գումարը կասկածների տեղիք է տալիս, որը նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի ուշադրությանն ենք արժանացնում, հուսալով, որ վերջինս սոցցանցերում սկանդալային և պարզունակ գրառումների հարթությունից կանցնի իր բուն  գործառույթների իրականացմանը: 
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր