Այդ համակարգի ամեն մի օղակ պատրաստ է որևէ հայի հետ անել այն ամենը, ինչի պատրաստ է ադրբեջանցի հատուկջոկատայինը          18-ամյա Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ       Տեսանյութ․ Ձեր խղճի մտոք եք գործել՝ 18-ամյա Դավիթի երկամսյա կալանքի որոշման հետ կապված. լրագրողը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին    

01 ապր 2019 11:22

Ալիև ուրախ է.շնորհավորել է Էրդողանին ՏԻՄ ընտրություններում տարած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ

Ալիև ուրախ է.շնորհավորել է Էրդողանին ՏԻՄ ընտրություններում տարած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ, գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
Ալիևն ընդգծել է, որ այս հաղթանակը «թուրք ժողովրդի աջակցության դրսևորումն է Էրդողանին և նրա վարած քաղաքականությանը»:
Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել առ այն, որ երկու երկրների միջև «բարեկամական ու եղբայրական հարաբերությունները մշտապես կզարգանան ու կամրապնդվեն՝ ժողովուրդների կամքի համաձայն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր