Տեսանյութ.Նախարարությունը և տեսչական մարմինը մեկը մյուսից տեղյակ չեն՝ բյուջեի գումարները քամուն են տալիս
Հայացք մամուլի ակումբում Երևան-Արմավիր
երթուղին սպասարկող Գալակտիկա տրանս սերվիսի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը և փաստաբան Գուրգեն Գրիգորյանը
խոսեցին Երևան-Արմավիր
երթուղու շարունակվող խնդրի, վարորդների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին,
ինչպես նաև անդրադարձան ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարի, փոխնախարարի և ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության
տեսչական մարմնի կողմից հնչեցրած հայտարարություններին:
Շուշանիկ Խաչատրյանը նշեց, թե անկախ նրանից, որ կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, իբրև խնդիրը մասամբ լուծվել է՝ իրականությանը չի համապատասխանում. «Խնդիրը շարունակվում է մնալ, ապօրինի աշխատել են և մինչ օրս էլ շարունակում են աշխատել: Ոչ մի լուծում դեռ չի տրվել, իսկ Գալակտիկա տրանս սերվիսի վարորդներն էլ դեռ գիծ դուրս չեն գալիս»,- ասաց Շուշանիկ Խաչատրյանը:
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ նշեց, որ բացի Գալակտիկա տրանս սերվիս ընկերությանը մեծ վնասներ հասցնելուց, պետական գերատեսչության ներկայացուցիչներն, իրենց անգործությամբ, նպաստում են, որ նման ապօրինության պատճառով բյուջեին լուրջ վնասներ հասցվի. «Ապօրինի աշխատելով բնականաբար բյուջե գումարներ չեն մուտքագրվում: Դիմել ենք դատարան վնասի փոխատուցման պահանջով, այս գումարներն որտեղից պետք է տան՝ բնականաբար բյուջեից, հարկատուների հաշվին: Ոլորտին ոչ մեկ ծանոթ չէ: Նախարարությունը և տեսչական մարմինը մեկը մյուսից տեղյակ չեն և բյուջեի գումարները քամուն են տալիս: 150-200 նամակներ ենք ուղարկել, ոչ մի արձագանք: Եթե ապօրին չեն աշխատում ապա այդ ինչպես է, որ 3000-ից ավել ուղևոր ունեցող երթուղին սպասարկող վարորդները չեն աշխատում, սակայն ոչ մի բողոք, ոչ մի ահազանգ չկա»,- նկատեց Գուրգեն Գրիգորյանը:
Ամբողջական ասուլիսը և Երևան-Արմավիր երթուղին ապօրինի սպասարկող գազելները Hayacq.com-ի տեսանյութերում