Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

02 ապր 2019 15:58

Հայաստանի հետ պատերազմը դեռևս չի ավարտվել.կանխել ենք ՀՀ իշխանությունների բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու փորձերը

Հայաստանի հետ պատերազմը դեռևս չի ավարտվել.կանխել ենք ՀՀ իշխանությունների բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու փորձերըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս կատարած այցելության ժամանակ անդրադարձել է մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը «չի փոխվելու»:

«Վիեննայում կայացած վերջին հանդիպումը կարևոր էր նաև այն առումով, որ վերահաստատեց բանակցային գործող ձևաչափի ուժը»,-ասել է Ալիևը:

Ինչպես նշում է minval.az-ը, Ադրբեջանի նախագահը հավելել է, որ իրենք «կանխել են ՀՀ իշխանությունների՝ բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու փորձերը»:

Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանի տարածքները «շրջափակվել» են Հայաստանի կողմից, ուստի՝ բանակցությունները պետք է վարել Երևանի հետ:

«Այս հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է...Բանակցությունները պետք է ընթանան և ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշումը չի փոխվել և ենթադրում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանում»: 

Ալիևն իր խոսքում նաև նշել է, որ Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»:

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է առաջին փուլը»,-եզրափակել է Ալիևը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը, ինչպես նաև երկու պետությունների ղեկավարների հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ուղիներ փնտրելու ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու հարցում:

Մինչդեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում նշվում էր, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը: 

«Երկու ղեկավարներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման և բանակցային գործընթացում հետագա հստակ և զգալի քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
Վերհիշելով իրենց զրույցը Դուշանբեում՝ առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ամրապնդմանը և անմիջական շփման մեխանիզմների բարելավմանը: Նրանք համաձայնել են նաև հումանիտար ոլորտում մի շարք գործընթացներ զարգացնել:
Վարչապետն ու նախագահը հրահանգել են իրենց նախարարներին կրկին հանդիպել համանախագահների հետ մոտ ապագայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը», - ասվել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր