Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

04 ապր 2019 22:33

Գերմանիայի Բունդեսթագը հավանության է արժանացրել Եվրամիության հետ խոր և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը

Գերմանիայի Բունդեսթագը հավանության է արժանացրել Եվրամիության հետ խոր և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը Գերմանիայի դեսպանատան հաղորդագրությունը
Նշանակալի օր՝ թե Հայաստան-Եվրամիություն, և թե Հայաստան-Գերմանիա հարաբերություններում։ Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Եվրամիության հետ խոր և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA)։
 
Դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է․ «Շրջանակային պայմանները Համաձայնագրի համար հրաշալի են «Թավշյա հեղափոխության» դրական զարգացումներից ի վեր։ Ուրախ ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բովանդակալից ճանապարհային քարտեզ է ներկայացրել Համաձայնագրի իրականացման համար։ Մենք հաճույքով ենք մասնակցում Համաձայնագրի իրականացմանը։»
 
Հայաստանի և Գերմանիայի միջև հրաշալի հարաբերությունների ապացույցն են դաշնային կանցլեր Մերկելի՝ Հայաստան կատարած պատմական այցն ու դրան հաջորդած բարձրաստիճան փոխայցերը։
 
Նոյեմբերին Գերմանիա այցելեց նախագահ Արմեն Սարգսյանը, փետրվարին՝ վարչապետ Փաշինյանը, մարտին՝ Ազգային Ժողովի նախագահ Միրզոյանը։ Իսկ այսօր Երևան է ժամանել Դաշնային սահմանադրական դատարանի վեց դատավորներից բաղկացած պատվիրակությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր