Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

05 ապր 2019 18:21

Իրանում տեղի ունեցած ջրհեղեղն ավելի քան 70 մարդու կյանք է խլել. լրատվամիջոցներ

Իրանում տեղի ունեցած ջրհեղեղն ավելի քան 70 մարդու կյանք է խլել. լրատվամիջոցներԻրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն` իրանական լրատվամիջոցներին հղումով:
Ավելի վաղ նշվել էր, որ տարերային աղետը խլել է 62 մարդու կյանք:
Իրանի դատաբժշկական փորձաքննության կազմակերպության ղեկավար Ահմադ Շոջաին էլ իրանական Fars գործակալությանը հայտնել է, որ ջրհեղեղի զոհերի թիվը 67 է:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Իրանում նշվող Ամանորից օրեր անց տեղի է ունեցել ջրհեղեղ, որը մեծ վնասներ է հասցրել տասնյակ հազարավոր մարդկանց: Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, տուժել է շուրջ 1900 գյուղ և քաղաք:
Տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով Իրանում քանդվել են մի շարք ճանապարհներ, վնասվել են ենթակառուցվածքներ ու տներ, կաթվածահար է եղել տրանսպորտային երթևեկությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր