Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում՝Հունիսի 26-ի և 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15- 18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 26-ին կեսօրից հետո, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.4°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 10.2°C (1983թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.8°C
