Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. «Ժողովուրդ»          Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը քննարկել են Իրանի դեմ շարունակվող ռшզմական шգրեսիայի հետևանքները       ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը    

06 ապր 2019 11:07

Գյումրի այցելելուց հետո վարչապետը ողբերգությո՞ւն կգրի.նամակների տրցակն այնքան շատ էր. «Հրապարակ»

Գյումրի այցելելուց հետո վարչապետը ողբերգությո՞ւն կգրի.նամակների տրցակն այնքան շատ էր. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանից նստեց գնացք և մեկնեց Գյումրի։ Նրան Գյումրու կայարանում «անակնկալ» էր սպասվում․ մարդկանց հոծ բազմություն, որոնք եկել էին ոչ այնքան երկրի ղեկավարին տեսնելու և ողջունելու, որքան իրենց խնդիրները ներկայացնելու։

Արդյունքն այն էր, որ նամակների տրցակը չէր տեղավորվում Փաշինյանի թիկնապահների ձեռքերում: Քաղաքի փողոցներով քայլելուց, ձկնաբուծարան, ռազմաբազա, օդանավակայան այցելելուց հետո նա վերադարձավ մայրաքաղաք։
«Գյումրի այցելելուց հետո վարչապետը, հավանաբար, բանաստեղծության փոխարեն ողբերգություն կգրի»,- կեսկատակ-կեսլուրջ ասում էին գյումրեցիները՝ ակնարկելով, որ Գյումրիից ստացած տպավորություններն էլ Փաշինյանը, ինչպես Ռանչպար գյուղ այցելությունից հետո արեց, չափածոյի է վերածելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր