Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

09 ապր 2019 12:00

Սա լավ կազմակերպված պրովոկացիա ա հեղափոխության և կառավարության դեմ. Փաշինյանը՝ տրանսգենդերի ԱԺ ելույթի մասին

Սա լավ կազմակերպված պրովոկացիա ա հեղափոխության և կառավարության դեմ. Փաշինյանը՝ տրանսգենդերի ԱԺ ելույթի մասինՆորագավիթի մաքսատանը լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարդաձավ ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին՝ ասելով. «Այդ փաստաթղթերի պատճեներն իմ ձեռքի տակ են, տվել ա Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել ա ցուցակը և այդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են: Հիմա էն մյուս մարդիկ, որ բողոքում են, հիմա եկեք այս… ամեն ինչն արձանագրեցինք, չէ՞, Հանրապետականի և «Բարգավաճի»… Առաջինը, երբ որ իմացա տենց բան, ես մտածեցի՝ լավ կազմակերպված պրովոկացիա ա հեղափոխության և կառավարության դեմ, և եթե այսքանից հետո՝ այդ ամեն ինչի տեղի ունեցածից հետո, բայց կա նաև հաջորդ երեսը, չէ՞, ժողովուրդ: Էդ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, լսում էր. Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի: Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀԿ օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ ոչ: Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հարապետականները, բարգավաճականները, պահպանողականները… եկեք սկսենք այս եզրույթից:

Երկրորդը՝ այն պահվածքը, որ էս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում ա ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը: Ես կարծում եմ՝ ոչ խորհուրդ եմ տալիս, ոչ էլ կարող եմ ստիպել, որ նաև որպես այդ պրովոկացիայի ստեղծման արդյունքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է ընդհանրապես մտածի՝ իրենց ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի նախագահ է և ինքն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Թե՞ ամբողջ խնդիրն այն է, որ կազմակերպեն պրովոկացիա և փորձեն այդ պրովոկացիայի բանը… սա քաղաքական պրովոկացիա է և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր