Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

09 ապր 2019 14:20

Ես ՀՀԿ-ին ասում էի՝ գեյ-ակտիվիստ եք, չէին հավատում. Արական սեռի ներկայացուցչի անունը Լիլի՞թ է

Ես ՀՀԿ-ին ասում էի՝ գեյ-ակտիվիստ եք, չէին հավատում. Արական սեռի ներկայացուցչի անունը Լիլի՞թ է«Ես ինչքան հասկացա՝ Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ այդ թեման քննարկում են եւ իշխանության առաջ հարց են դնում, թե ինչ է կատարվում: Հիմա ՀՀԿ-ակաների շարքում ընդունված բան է, որ արական սեռի ներկայացուցչի անունը Լիլի՞թ է: Այդ ի՞նչ հարցեր են դնում: Այն պահին, երբ ՀՀԿ-ական իշխանությունն այդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիրը՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռն արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով եւ պարտականություններով՝ առանց բացառության»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին ու Հանրապետական կուսակցության անդրադարձին:
«Ես, որ նրանց ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, նրանք չէին հավատում: Նրանք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել: Այդ ո՞ւմ են եկել ինչի մեջ մեղադրում: ԲՀԿ-ն ինչի՞ց է բողոքում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրել է ցուցակը: Ես պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել եւ ինձ տվել են փաստաթուղթ, որ Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել ցուցակը»,-հավելեց վարչապետը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր