Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին          Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերին       Զինծառայողի վիրшվnրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, դեպքը գնահատվել է որպես սիմուլյացիա    

09 ապր 2019 18:24

Վերադառնում ենք «Հին Հայաստան». Հեղափոխությունը դավաճանված է

Վերադառնում ենք «Հին Հայաստան». Հեղափոխությունը դավաճանված էՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«90-ից սկսած Հայաստանի քաղաքական դաշտը պարզ տրամաբանությամբ է շարժվել՝ իշխանությունը պահելու համար պետք է վերահսկել տնտեսությունը և կապիտալը։ Եղած կապիտալը պետք է ծառայեցնել սեփական քաղաքական նպատակների համար և թույլ չտալ, որ հնարավոր ազատ կապիտալը ծառայի քաղաքական ընդդիմար կառույցների ստեղծմանը։
Վերահսկել և բաժանել՝ դա է եղել Հայաստանի իշխանությունների գլխավոր գործելակերպը։
Թավշյա, ոչ բռնի իշխանափոխությունից հետո կարծես թե հույս էր արթնացել, որ տնտեսությունը և քաղաքականությունը միմյանցից կտարանջատվեն, ինչը հիմք կհանդիսանա առողջ և մրցակցական քաղաքական համակարգի ստեղծման համար, որտեղ կմրցակցեն գաղափարները, իսկ ընտրողը կկարողանա ըստ դրանց կատարել իր ընտրությունը։ Սակայն մենք վերադառնում են հին վիճակին։
Ակնհայտ են դառնում այն կասկածները, որ Հայաստանում սկսվում է սեփականության վերաբաշխման գործընթացը։ Հանրության կողմից ոչ լիգիտիմ ճանաչվող սեփականությունը փոխում է իր տերերին և այդ գործընթացը իրականացվում է ստվերային կերպով, առանց միֆական «անցումային արդարադատության», որը դեռևս չունի որևէ իրավական հիմք։
Հնազանդ կոռուպցիոներների մասին «հեղափոխականները» լռում են, ինչի առընրությամբ կարելի է հետաքրքիր ենթադրություններ անել։
Մենք վերադառնում ենք «Հին Հայաստան», սակայն պապուլիզմով շաղաղված ու առանց խաղի կանոնների»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր