Տեսանյութ. Պետք է օրենք ընդունել ի պաշտպանություն մեծամասնության իրավունքների՝ ագրեսիվ փոքրամասնությունից
![Տեսանյութ. Պետք է օրենք ընդունել ի պաշտպանություն մեծամասնության իրավունքների՝ ագրեսիվ փոքրամասնությունից Տեսանյութ. Պետք է օրենք ընդունել ի պաշտպանություն մեծամասնության իրավունքների՝ ագրեսիվ փոքրամասնությունից](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/medium/1544541966_levon-shirinyan-2.jpg)
Ըստ Լևոն Շիրինյանի՝ մեր նորագույն պատմության ընթացքում
համաշխարհային քաղաքականության մեջ պետություն ստեղծելու առումով նման բարենպաստ իրավիճակ
չենք ունեցել. «Կարծում եմ՝ մեզ համար գլխավոր հարցը պետականաշինությունն է: Եթե մենք
պետականաշինության մեջ հաջողություն չունեցանք, մենք դատապարտված ենք մեր հայրենիքում
չապրելուն»,- նշեց նա:
Լևոն Շիրինյանը նշեց, որ Արցախի հարց գոյություն չունի, արհեստական հարց է և, որ մենք լուծել ենք՝ Արցախն ազատագրված է, պետությունը կայացած. «Հիմա էլ արհեստական բանավեճի նման բան է առաջացել՝ մարզ, միացնել-չմիացնել: Ասեմ հետևյալը. եթե պետությունը չունի ինքնուրույն բանակ, սեփական դրամ, ֆինանսական համակարգ, արտաքին քաղաքականություն և այլն, արդեն այն պետությունը չի: Դա մոտավորապես նույնն է, ինչ Գերմանիայում Բավարիան է: Զուր տեղը դա չօգտագործվի՝ ո՛չ ներսից, ո՛չ դրսից, պառակտումների, հոգեբանական ճնշումների համար»,- ասաց նա:
Ըստ Լևոն Շիրինյանի, Հայաստանն ունի հումքի անսպառ հարստություն և աղբյուր, որը ավելի թանկ է, քան Ադրբեջանի նավթը: Նա առաջարկում է Բաղրամյանի նախկին շրջանի
քարաձուլարանում ֆինանսական ներդրումներ անել և
աշխատեցնել, քանի որ այն կարող է ապահովվել 3000-ից ավել աշխատատեղ. «Վարչապետին առաջարկում եմ, եկեք առանց
նազիր- վեզիրների գնանք գործարանը տեսնենք, գործարանի գործարկումը կշարժի Հայաստանի տնտեսությունը և կվերականգնի մեքենաշինությունը: Իսկ առևտրականների փոխարեն մեզ մոտ կձևավորվի բանվոր դասակարգ»,-նկատեց
բանախոսը:
Անդրադառնալով վերջերս աղմուկ հանած
ՀՀ ԱԺ-ում հայտի տրանսգենդերի ելույթին, Լևոն Շիրինյանը նկատեց. «Ես դեռ մի քանի տարի
առաջ նույնիսկ եվրոպացիներին եմ ասել՝ չգիտեմ ձեզ մոտ նրանց շահերն ինչպիսին են, բայց
Հայաստանում պետք է օրենք ընդունվի ի պաշտպանություն մեծամասնության իրավունքների՝
ագրեսիվ փոքրամասնությունից:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում