Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

12 ապր 2019 17:12

Մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լռում է

Մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լռում էԱպրիլի 11-ին Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օլղուն, հաղորդում է «Ռազմինֆո»-ն::
Այս տեղեկությունը ադրբեջանական Orman.az լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է Մուսալը գյուղի ՏԻՄ ղեկավարի տեղակալ Ասիֆ Գյուլիեւը։

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ այս զինծառայողը զորակոչվել էր 2018թ․ ապրիլի 12-ին։ Զինծառայողի դին Ջալիլաբադ են տանելու այսօր կեսօրին։ Սոցցանցերում տարածվել են նաեւ այս զինծառայողի լուսանկարները։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս մասին որեւէ հայտարարություն չի արել։
Հավելենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի եւ այլ ուժային կառույցների 9 կորստի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր