Քանի ընտրող կա ՀՀ-ում.. «Ժողովուրդ»          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 16-ին       Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ    

12 ապր 2019 19:20

Տեսանյութ.Հայաստանը իր հարաբերությունները զարգացնում է բոլոր ուղղություններով, որը բխում է մեր անվտանգության շահերից

Հայաստանը իր հարաբերությունները զարգացնում է բոլոր ուղղություններով, որը բխում է մեր անվտանգության շահերիցՀայացք մամուլի ակումբում քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խոսեց ՀՀ ներքին և արտաքին քաղաքականություն, և ՀՀ վարչապետի Ստրասբուրգյան հանդիպումների մասին:
Ռուբեն Մեհրաբյանը, համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթում հստակորեն ներկայացվեցին Հայաստանի մոտեցումներն առաջնահերթությունների վերաբերյալ:
«Ելույթը ցույց տվեց, որ Հայաստանն իրապես իր հարաբերությունները զարգացնում է բոլոր ուղղություններով ու դա բխում է Հայաստանի անվտանգության շահերից ևս: Հայաստանի նման դիրքավորումը քաղաքական լրջագույն կապիտալ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթում հստակորեն ներկայացվեցին Հայաստանի մոտեցումներն այն առաջնահերթությունների վերաբերյալ, հանուն որի և ստեղծվել է ԵԽ-ն»:
 
Քաղաքագետը նաեւ չափազանց ուշագրավ համարեց Յոգլանդի այն հայտարարությունը, որ Հայաստանը դիտարկում է որպես եվրոպական երկիր, որտեղ արմատավորված են եվրոպական արժեքներ. «Դա լրջագույն քաղաքական կապիտալ է Հայաստանի համար և Հայաստանի լրջագույն ներդրումը տարածաշրջանային ու եվրոպական անվտանգության ապահովման գործում»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր