Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

16 ապր 2019 11:26

Հեղափոխությունը միայն ձերը չէ.վերջ տվեք զոմբիական հրահանգներ տալուն. Զոհրաբյանը՝ իշխանություններին

Հեղափոխությունը միայն ձերը չէ.վերջ տվեք զոմբիական հրահանգներ տալուն. Զոհրաբյանը՝ իշխանություններինՄենք չենք պայքարում հեղափոխության դեմ, այն միայն ձերը չէ, մի փորձեք սեփականաշնորհել հեղափոխությունը: Այս մասին Ազգային ժողովում, դիմելով իշխանություններին, հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով հանրությանը չդարձնել ամբոխ, սոցիալական ցանցերում զոմբիական հրահանգներ չտալ, որ զոմբիի նման հարձակվեն, իբր հարձակում է եղել հեղափոխության դեմ:

Զոհրաբյանի խոսքերով, Ազգային ժողովը հարթակ է, որտեղ պետք է բանավիճել, ոչ թե դակել ու առաջ գնալ, ինչը իրեն հիշեցնում է ոչ վաղ անցյալը:
Այսօր խորհրդարանական մեծամասնությունը մերժեց օրակարգ ընդգրկել ԲՀԿ-ականների նախագիծը, որի համաձայն զինծառայողները պետք է 5-ի փոխարեն 12 ամիս պատրաստություն անցնեին մարտական հերթապահության անցնելուց առաջ:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր