Պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր միգուցե նաև հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից          Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանին պատնեշ է դրվել, բայց շուտով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է.Թուրքիայում Ադրբեջանի դեսպան       Կոչ.Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար    

16 ապր 2019 15:08

Տեսանյութ.Դու ո՞վ ես, բա դու ո՞վ ես.դու ով ես, որ մեզ ասես՝ լռեք. վիճաբանություն ԱԺ-ում

Տեսանյութ.Դու ո՞վ ես, բա դու ո՞վ ես.դու ով ես, որ մեզ ասես՝ լռեք. վիճաբանություն ԱԺ-ումԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ։
Արձագանքելով ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի մինչ այդ արված հայտարարությանը, Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ Մարուքյանը երևի տեղյակ չէ իրենց կողմից ներկայացված որոշ նախագծերից, այլապես նման հայտարարություն չէր անի։ Նրա այս ելույթին, տեղից՝ առանց վարման կարգի, արձագանքեց պատգամավոր Գորիգիսյանը։ 
Հայրապետյանն ասաց՝ փորձում են իրականացվող աշխատանքներում ներգրավել ընդդիմությանը։ Ասվածին տեղից արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Հայրապետյանը պահանջեց Գորգիսյանին լռել, որից հետո վիճաբանություն սկսվեց։ Գորգիսյանի արձագանքին, թե դուք լռեք, Հայրապետյանը տարակուսանքով պատասխանեց, «Ոնց թե՝ լռեք»։
Արձագանքեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Ժողովուրդ ջան, սենց չեղավ։ Մեկը գրանցվում է՝ գալիս է ամբիոնի մոտ՝ խոսում է, մյուսները լսում են, եթե ասելիք կա՝ վեր են կենում գալիս են ամբիոնի մոտ՝ խոսում են»։ Մխիթար Հայրապետյանը Գորգիսյանին ու մյուսներին խորհուրդ տվեց փոխել հռետորաբանությունը. «Սա խնդրանք է, չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ եթե դուք չփոխեք էս ամենը, մենք էլ կփոխենք մեր ոճը։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբվի մեր երիտասարդ տարիքին, իսկ դուխի հետ կապված՝ առնվազն էս հատվածը պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»։   Տեղից «Լուսավոր Հայաստանի» արձագանքներին Հայրապետյանը կրկին հակադարձեց. «Այ քեզ բան, լռեք ասեցի, մյուս անգամ չեմ թողի, որ ձեն հանեք տեղից, լռեք ասեցի»։ Լռելու կոչերին ի պատասխան հնչած, արձագանքներին թե «Դու ով ես, որ մեզ լռեցնես», Հայրապետյանն ասաց, բա դու ո՞վ ես։ Վեճին միջամտեց ԱԺ փոխնախագահ Վահե էնֆիաջյանը, ասաց՝ թե բոլորը ելույթ ունենալու հնարավորություն կունեան։ Միջամտեց նաև Միրոզյանը. «Հիմա ելութ է ունենում ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սփյուռքի մշտական հանձնաժողովի նախագահը, ցավում եմ, որ մինչև հիմա չեք ծանոթացել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր