Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում կայանված «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում          Ամերիկյան զինnւժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության, վերջնական որոշումը Թրամփինն է, սակայն նա դեռևս հապաղում է       Ներգաղթային վիզայի դիմորդները ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից, պետք է անցնեն բժշկական հետազոտություն    

16 ապր 2019 18:21

Charlie Hebdo-ի սկանդալային շապիկը.Մակրոին գլխին այրվող տաճարն է

Charlie Hebdo-ի սկանդալային շապիկը.Մակրոին գլխին այրվող տաճարն էԱպրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված սարսափելի հրդեհին անդրադարձել են աշխարհի բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները՝ խոր ափսոսանք հայտնելով բացառիկ ճարտարապետական, մշակութային և հոգևոր կոթողի մասնակի ավերման առնչությամբ: 

Մինչդեռ ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը, հավատարիմ մնալով իր ոճին, հանդես է եկել թեմատիկ, սկանդակային շապիկով:

Դրա վրա պատկերված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծաղրանկարը. նախագահի գլխին այրվող տաճարն է:

«Բարեփոխումներ. Ես կսկսեմ կմախքային կառույցներից»,-գրված է շապիկին:

Թերթի խմբագրությունը նկատի ունի Մակրոնի խոստացած բարեփոխումները, որոնց իրականացումը որոշակի տարաձայնությունների պատճառով ձգձգվում է:

Հայտնի է, որ համացանցի օգտատերերը քննադատել են Charlie Hebdo-ին այսպիսի ողբերգության թեմայով «հումոր» անելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մակրոնը խոստացել է «աշխարհի մեծագույն տաղանդների օգնությամբ վերակառուցել 850-ամյա տաճարը»: Բացի այդ, նա համազգային դրամահավաք է հայտարարել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր