Դուրս կգանք փողոց, վարչապետն է մեզ մեր իրավունքները փողոցում պաշտպանելու ձևը սովորեցրել.«Իրավունք»

Հիշեցնենք, որ վերոհիշյալ օրենքի նախագիծը կյանքի կոչվելուց հետո հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր այսօր աշխատում են տարբեր նմանատիպ կենտրոններում, կանգնելու են գործազրկության առաջ:
Եվ ահա, ըստ աղբյուրի, նման վիճակախաղի կետերում աշխատող անձինք սպասում են կառավարության դիրքորոշմանը. «Եթե կառավարությունը որոշի, որ պետք է Ալեն Սիմոնյանի նախագիծը հավանության արժանանա, ուրեմն նշանակում է, որ մենք կմնանք գործազուրկ: Այդ դեպքում մենք դուրս ենք գալու փողոց ու մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք: Հենց վարչապետն է մեզ մեր իրավունքները փողոցում պաշտպանելու ձևը սովորեցրել»,- մեզ հետ զրույցում ասաց խմբագրություն ահազանգած քաղաքացին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: