ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

18 ապր 2019 16:17

Րոպեում պուլսի ավելի քան 75 զարկը կարող է վկայել վաղաժամ մահվան կրկնակի վտանգի մասին

Րոպեում պուլսի ավելի քան 75 զարկը կարող է վկայել վաղաժամ մահվան կրկնակի վտանգի մասինՀանգիստ վիճակում սրտի կծկումների հաճախականությունը, որը գերազանցում է րոպեում 75 զարկը, կարող է վկայել տղամարդկանց շրջանում վաղաժամ մահվան կրկնակի վտանգի մասին:
Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Open Heart ամսագրում:
1993 թվականին սկսված հետազոտությանը մասնակցել է 1943 թվականին ծնված 798 մարդ: Նրանք բոլորը հարցաթերթիկներ են լրացրել, որտեղ նկարագրել են իրենց կենսակերպը, նշել են առկա սթրեսի աստիճանը եւ ընտանիքում սրտանոթային հիվանդությունների պատմությունը:
Նրանք բոլորը բուժզննում են անցել, որի արդյունքներով 4 խումբ է ձեւավորվել. հանգիստ վիճակում րոպեում սրտի կծկումների 55 զարկից քիչ հաճախականությամբ, րոպեում՝ 56-65 զարկով, րոպեում 66-75 զարկով եւ րոպեում ավելի քան 75 զարկով:
Մասնակիցների պուլսը նորից չափել են  2003 եւ 2014 թվականներին: 21 տարի տեւած մոնիթորինգի ընթացքում մահացել է 119 մարդ, 237-ի մոտ զարգացել են սրտանոթային հիվանդություններ, իսկ 113-ի մոտ՝ սրտի իշեմիկ հիվանդություն: Այն մարդիկ, որոնց հաճախականությունը 1993-ին րոպեում գերազանցել է 55 զարկը, հիմնականում ծխողներ են եղել, ոչ այնքան ակտիվ կյանք են վարել եւ սթրեսի հակվածություն են ունեցել: Սակայն նրանք, որոնց մոտ այդ ցուցանիշը րոպեում հավասար է եղել 75 զարկի, երկու անգամ ավելի հաճախ են մահացել սրտանոթային հիվանդություններից եւ այլ պատճառներից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր