Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

19 ապր 2019 17:45

Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը Հայոց ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել

Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը Հայոց ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրելՓարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին: Նա այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Փարիզի Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը Հայոց ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել, որոնցում եղել են բազմաթիվ մարդիկ, հոգեւորականներ»,-նշել է Ջոն Էվանսը:
Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանության հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը, ոչնչացվել ունեցվածքը, մշակութային ու հոգևոր ժառանգությունը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր