Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

20 ապր 2019 17:41

Ցավ՝ կրծքավանդակում .նշաններ,որոնք վկայում են սրտի կաթվածի մասին

Ցավ՝ կրծքավանդակում .նշաններ,որոնք վկայում են սրտի կաթվածի մասինՑավը կրծքավանդակում կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին՝ ստամոքսի խնդիրներից մինչեւ սրտի կաթված։ London Bridge Hospital-ի (Մեծ Բրիտանիա) սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Սայմոն Ռեդվուդը ներկայացրել է, թե որ դեպքերում է ցավը կրծքավանդակում պահանջում անհապաղ դիմել բժշկի։
Նրա խոսքով՝ ցավը կրծքավանդակում կարող է ահազանգել կաթվածի մասին, եթե.
ցավի աղբյուրը կրծքավանդակի կենտրոնում է;
ցավը տարածվում է ծնոտի վրա, փոխանցվում ձեռքերին կամ մեջքին;
ցավն ուղեկցվում է շնչահեղձությամբ;
ցավն ուղեկցվում է ճնշման, մի ինչ-որ ծանր, կուրծքը ճնշող զգացողությամբ;
ցավն ուղեկցվում է քրտնարտադրության սաստկացմամբ;
կրծքավանդակում ցավի հետ միասին առաջ են գալիս սրտխառնոց, երբեմն փսխում։
«Եթե անհարմարությունն ու ցավը կրծքավանդակում առաջ են գալիս հանգստի վիճակում, զանգահարեք շտապօգնություն»,- նշել է մասնագետը։

Կաթվածի առաջացումը, ըստ նրա, միշտ չէ, որ դրսեւորվում է ցավով եւ այլ ախտանշաններով. «որոշ դեպքերում կարող է միայն շնչահեղձություն լինել, իսկ մյուս հստակ արտահայտված ախտանշանները կարող են եւ չլինել»։
Մասնագետի խոսքով՝ կաթվածի առաջացման վտանգի գլխավոր գործոններն են դիաբետը, ծխելը, բարձր զարկերակային ճնշումը, սակավ շարժվելը, ճարպակալումը եւ խոլեստերինի բարձր պարունակությունն արյան մեջ։
Իսկ սրտի նոպայի ռիսկը նվազեցնելուն կարող են օգնել երեք պարզ միջոցներ՝ հրաժարվել ծխելուց,  առողջ սնունդ եւ համարժեք ֆիզիկական ակտիվություն։ Սրտաբանը խորհուրդ է տվել առաջին հերթին վերահսկել սննդակարգում կենդանական ճարպերի քանակությունը, հետեւել քաշին, ստուգել գլյուկոզայի ու խոլեստերինի մակարդակն արյան մեջ եւ կանոնավորապես չափել զարկերակային ճնշումը։ Ֆիզիկական ակտիվության ծավալը, սրտաբանի կարծիքով, պետք է կազմի առնվազն 30 րոպե շաբաթը 5 անգամ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր