Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

22 ապր 2019 10:29

Զելենսկին ընտրողների վստահության աննախադեպ արդյունք է արձանագրել Ուկրաինայի պատմության մեջ

Զելենսկին ընտրողների վստահության աննախադեպ արդյունք է արձանագրել Ուկրաինայի պատմության մեջՎլադիմիր Զելենսկին ամրապնդում է իր դիրքերը արձանագրությունների 90, 25 տոկոսի տվյալների ամփոփումից հետո: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում նա ստանում է ընտրողների ձայների 73,18 տոկոսը։

Հանրապետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին աջակցություն է հայտնել ընտրողների միայն 24,49 տոկոսը: Քվեաթերթիկների 2.32 տոկոսն անվավեր է ճանաչվել:
Զելենսկու արձանագրած արդյունքը կարելի է աննախադեպ համարել Ուկրաինայի պատմության մեջ. դեռ երբեք ոչ մի նախագահ չի ստացել երկրի քաղաքացիների նման բարձր վստահություն:

Ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի 21-ին: Ուկրաինայի ՆԳ նախարարությունում եւ ԿԸՀ-ում հայտնել են, որ առայժմ զանգվածային խախտումներ չեն գրանցվել, որոնք կարողանային ազդել քվեարկության արդյունքների վրա:
Ինչպես վկայում է ԿԸՀ-ի տեղեկատվությունը, Զելենսկին առաջատարն է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում, բացի Լվովի մարզից: Նախագահական մրցավազքի առաջատարն ամենամեծ աջակցությունն ստացել Է Օդեսայի մարզում,Դնեպրոպետրովսկի, Զապորոժեի, Խարկովի եւ Լուգանսկի մարզերում: Կիեւում Զելենսկու օգտին քվեարկել է ընտրողների 60,25 տոկոսը:


Նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությունը պետք է տեղի ունենա մայիսի 31-ից ոչ ուշ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր