Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

11 հուն 2026 22:35

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքներըՀայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անդրադարձել է թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովների 2026թ․ հունիսի 11-ի՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների  գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ համապատասխանաբար N 8-Ա և թիվ 10-Ա որոշումներին։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Հանձնաժողովն անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 10  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10/51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։

Հանձնաժողովը որոշել է թիվ 10/51 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1287, արձանագրել որպես թիվ 10/51 տեղամասում անճշտությունների գումարային չափ:

Թիվ 35/65 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1315 (հազար երեք հարյուր տասնհինգ) արձանագրվել են որպես թիվ 35/65 տեղամասում անճշտությունների գումարային չափ:

Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի արձանագրությունների մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափերի, արձանագրվել են 0 (զրո):

Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի նյութերն ուղարկվել են դատախազություն։

Հիշեցնենք, որ Սյունիքի 35/65 ընտրատեղամասում քվեարկության ավարտից 5 րոպե առաջ ընտրատեղամաս էին եկել 150 զինվորական։ Տեղամասում գրեթե մինչև 23։00-ն դեռ շարունակվում էր քվեարկությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր