Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

23 ապր 2019 13:03

Ավազակային հարձակում գործելու համար մեղադրվում են Վրաստանից ժամանած հայ երիտասարդներ

Ավազակային հարձակում գործելու համար մեղադրվում են Վրաստանից ժամանած հայ երիտասարդներՎրաստանի Հանրապետության երկու քաղաքացու կողմից փետրվարի 23-ին Երեւանի Խորենացի փողոցում 27-ամյա կնոջ վրա ավազակային հարձակում գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին։
Գործով առաջին նիստը կայացել է երեկ՝ ապրիլի 22-ին։
Հիշեցնենք, որ  2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, երկու անձ հետևել են 27-ամյա մի կնոջ և Խորենացի փողոցում շրջապատելով նրան՝ ատրճանակի գործադրման սպառնալիքով պահանջել են գումար եւ ոսկյա զարդեր: Կինը նրանց է հանձնել իր մոտ առկա գումարը` 500 եվրո և 80.000 ՀՀ դրամ, ինչից հետո հիշյալ անձինք դիմել են փախուստի։ Նշենք, որ նրանցից մեկը անչափահաս է։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, այն է՝ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելը։
«Դատալեքս»-ից պարզ է դառնում, որ Երջանիկին եւ Թաթուլին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, ավազակային հարձակում կատարելու միջոցով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, 2019 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 22:45-ի սահաններում, Երևան քաղաքի Խորենացի փողոցի 2-րդ նրբանցքի 13-րդ հասցեում գտնվող տան դիմաց հարձակվել են երիտասարդ կնոջ վրա, ապա որպես զենք օգտագործված <<browning 1910="" style="letter-spacing: 0px; word-spacing: 0.1em;">> ատրճանակի մետաղական խաղալիք-կրկնօրինակ գործադրմամբ՝ նրա կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել վերջինիս դրամապանակը և դիմել փախուստի:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ հիշյալ հանցագործությունը ենթադրյալ կատարած անձինք Հայաստան էին եկել բուժման համար եւ Երեւանում սենյակ են վարձակալել Իսակովի պողոտայում գտնվող հյուրանոցներից մեկում: Նրանցից մեկն առողջական խնդիրներ ունի` ողնաշարի ճողվածքի հետ կապված, ով այստեղ անցել է նախնական հետազոտություն բժշկական կենտրոնում ու, հասկանալով, որ բավականին գումար է անհրաժեշտ բուժումը կազմակերպելու համար, որոշել են գումար հայթայթել ավազակային հարձակում գործելու եղանակով։ Այդ նպատակով տոնավաճառից գնել են երկու ծալովի դանակ և մեկ մետաղական խաղալիք ատրճանակ, որն արտաքինից գրեթե չի տարբերվել իրական զենքից։ Ապա գնացել են հյուրանոցային համար, որտեղ իրենց գուլպաներից պատրաստել են երկու դիմակ։ Ավազակային հարձակումից հետո վերադարձել են հյուրանոց եւ հաշվել գումարը, ինչը մասամբ օգտագործել են բժշկական կենտրոնի վճարումները կատարելու, մյուս մասն էլ իրենց հաճույքների համար. գնացել են գիշերային ակումբ, սրճարան:  Հյուրանոցային համարում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էին ծալովի 2 դանակ, «FN Browning 1910» տեսակի ատրճանակի մետաղական խաղալիք-կրկնօրինակ, գուլպայից պատրաստված 1 դիմակ։
Տուժողը ճանաչել էր կասկածյալներին, ինչպես նաեւ՝ իր դրամապանակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր