Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

25 ապր 2019 10:08

«Հայաստանը վերազինվելու է շատ խիստ». հայտարարություն Մոսկվայից.Հայաստանի ճկունությունն ու ինքնիշխանությունը կարեւոր է.«Ժամանակ»

«Հայաստանը վերազինվելու է շատ խիստ». հայտարարություն Մոսկվայից,Հայաստանի ճկունությունն ու ինքնիշխանությունը կարեւոր է,«Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հայտարարել է, որ Ռուսաստանը բազմաֆունկցիոնալ Սու 30ՍՄ կործանիչների առաջին խմբաքանակը՝ չորս օդանավ, Հայաստանին կմատակարարի 2020 թվականի սկզբին: Տոնոյանը հայտարարել է, որ կա նաեւ այդ օդանավերի գնումը շարունակելու ծրագիր:
Ընդ որում՝ նախարարը հայտարարել է, որ Երեւանն արդեն փոխանցել է օդանավերի գնի առաջին տրանշը, ինչը նշանակում է, որ Երեւանը դրանք ձեռք է բերում կանխիկ: Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի նոր սպառազինություն ձեռք բերելու մեծ ծրագրեր, սպառազինությունը գնելու է Ռուսաստանից եւ «զինվելու ու վերազինվելու ենք շատ խիստ»:


Պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը, անշուշտ, համահունչ է Հայաստանի նոր պաշտպանական քաղաքականությանը, որտեղ շեշտադրվում է պաշտպանողական մարտավարությունից հարձակողականի անցնելու հանգամանքը: Սա իհարկե ունի իր մեծ ռազմաքաղաքական նշանակությունը թե՛ պատերազմի սպառնալիքը զսպած պահելու, թե՛ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ թիկունք ապահովելու տեսանկյունից:
Իր հերթին, բնականաբար, շատ կարեւոր է, որ այդ թիկունքն էլ ունենա ամուր տնտեսական հենարան եւ այստեղ է, որ կանխիկ գնման հանգամանքը թվում է փոքր, սակայն շատ կարեւոր տարր է:
Բանն այն է, որ այդ կարողությունը Հայաստանին օժտում է լրացուցիչ ինքնիշխանությամբ, ըստ այդմ՝ լրացուցիչ քաղաքական ճկունությամբ: Իհարկե, խոսել այն մասին, որ Հայաստանը առաջիկայում կունենա կանխիկ շատ մեծ գնումների հնարավորություն, գուցե այս պահին իրատեսական չէ, սակայն այստեղ շատ կարեւոր է նաեւ այն սպառազինության տեսակը, որի համար վճարվում է կանխիկ:
Իսկ Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները այդ առումով ունեն ռազմավարական զսպման նշանակություն, քանի որ դրանք Հայաստանին տալիս են օդային գերակայության հնարավորություն: Եթե, իհարկե, Ռուսաստանը համանման օդանավեր չվաճառի նաեւ Ադրբեջանին, առավել եւս, որ ռուսական մամուլում ամիսներ առաջ եղել է հրապարակում, որտեղ ենթադրվում էր, որ Հայաստանին վաճառելով Սու 30 ՍՄ, Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին «մղել» Սու 35 օդանավերի գնման: Սա անշուշտ պետք չէ բացառել, եւ քաղաքական հարթության վրա այն կանխարգելելու համար Հայաստանի ճկունությունն ու ինքնիշխանությունը կարեւոր է, որպեսզի Ռուսաստանի առաջ դրվեն փաստեր ու փաստարկներ, որոնք Մոսկվային զերծ կպահեն Հայաստանին սպառազինելով Ադրբեջանին գայթակղելու քաղաքականությունից եւ Հայաստանի հետ հարաբերությունը կպահեն ռազմավարական պարտավորությունների շրջանակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր