Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

25 ապր 2019 13:40

Աթեիստները սկսում են հավատալ աստծուն թմրանյութերի ընդունման հետեւանքով․ հետազոտություն

Աթեիստները սկսում են հավատալ աստծուն թմրանյութերի ընդունման հետեւանքով․ հետազոտությունԻրենց աթեիստ համարող մարդկանց երկու երրորդը սկսում է հավատալ աստծուն հոգեմետ միջոցների ընդունման հետեւանքով առաջացած առեղծվածային փորձից հետո։ Այսպիսի հետաքրքիր եզրակացության են հանգել ԱՄՆ-ում Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները։
Նրանց նոր հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում, մասնակցել է 4285 մարդ, որոնք նկարագրել են իրենց առեղծվածային փորձը թմրամիջոցների օգտագործման հետեւանքով, այդ թվում՝ գերբնական եւ աստվածային ուժի ներկայության զգացողությունը, ինչպես նաեւ պատմել են, թե ինչպես է այդ ամենը ազդել իրենց հետագա կյանքի վրա։ Բացի այդ, նրանք նշել են, թե ինչ պայմաններում են իրենց մոտ հոգեւոր ապրումներ առաջացել։ Պարզվել է, որ 1184 մարդ ընդունել է պսիլոցիբիններ, 1251՝ ԼՍԴ, 435-ը՝ հնդկական հալյուցինոգեն «այաուասկա» ըմպելիք, իսկ 606-ը՝ դիմեթիլտրիպտամին։
Հետազոտության 809 մասնակիցներ պատմել են այն մասին, որ գերբնական ուժի հետ բախվել են առանց որեւէ բան օգտագործելու։ Սակայն ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսների մեծամասնությունը հայտնել է գիտակցություն եւ ինտելեկտ ունեցող եւ հավերժ գոյության հետ կապված էակի հետ շփման մասին։ Հետաքրքիր է, որ աթեիստների մեծ մասը երկու խմբերում էլ հրաժարվել են իրենց այդպիսին համարել տեղի ունեցածից հետո։

Ընդ որում, աթեիստներ ի սկզբանե ավելի շատ են եղել այն խմբում, որի անդամները հոգեմետ միջոցներ են ընդունել։ Նրանց թվում, ով չի օգտագործել հալյուցինոգեն նյութեր եւ դեռ չի շփվել հոգեւոր փորձի հետ, 47 տոկոսը եղել է միաստվածական, իսկ 50 տոկոսը՝ այլ կրոնների հետեւորդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր