Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 ապր 2019 17:42

ՌԴ-ում ՀՀ քաղաքացի կինը հրդեհի ժամանակ երկու երեխաների մահվան գործով պայմանական ժամկետով դատապարտվել է

ՌԴ-ում ՀՀ քաղաքացի կինը հրդեհի ժամանակ երկու երեխաների մահվան գործով պայմանական ժամկետով դատապարտվել էԴատարանը Վորոնեժի մարզի բնակչուհուն 2 եւ 3 տարեկան դուստրերի մահվան փաստով պայմանական ժամկետի է դատապարտել, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ ՔԿՔՎ տվյալներով՝ երեխաների մարմինները հայտնաբերվել են նոյեմբերի 16-ին «Պոդվորյե» ՍՊԸ ֆերմայի բնակելի տարածքում: Քննության վարկածով՝ 2018 թվականի նոյմեբերի 16-ին 27-ամյա կինը, որը Վորոնեժի մարզ էր եկել հայաստանցի ամուսնու հետ եւ ապրում էր ֆերմայում, տնից հեացել է՝ իր երկու փոքր երեխաներին թողնելով պինդ վառելիքի վառարանով սենյակում, որի պատճառով սպիտակեղենն այրվել է: Աղջիկները մահացել են շմոլ գազի թունավորումից:

Մոր նկատմամբ երկու անձանց անզգուշությամբ մահ պատճառելու մասին քրեական գործ է  հարուցվել:
«Դատարանի դատավճռով մեղադրյալը  մեկ տարի ժամկետով պայմանական ազատազրկման  է դատապարտվել՝ 6 ամիս փորձնական ժամկետով», - ասվում է  հաղորդագրությունում:
Աղջիկների ծնողները՝ ՀՀ քաղքացիները, Ռուսաստան են ժամանել 2018 թվականի ապրիլին եւ միգրացիոն հաշվառման կանգնել: Դատախազության տվյալներով բնակելի տարածքում տնայնագործական արտադրության մետաղական վառարան է եղել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր