Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

29 ապր 2019 14:50

Մշակվում է բանտարկյալներին աշխատանքի տեղավորելու, ազատվելուց հետո առաջին 2ամիսներին նպաստ վճարելու մեխանիզմ

Մշակվում է բանտարկյալներին աշխատանքի տեղավորելու, ազատվելուց հետո առաջին 2ամիսներին նպաստ վճարելու մեխանիզմՀայաստանի արդարադատության նախարարությունում կարծում են, որ աշխատանքի տեղավորվելը կրկնահանցագործությունների թվի կրճատման գրավականն է։
Ինչպես ասել է նախարար Արտակ Զեյնալյանը ապրիլի 29-ի մամուլի ասուլիսում, մշակվում է ձերբակալվածներին, ինչպես նաեւ ներման արժանացածներին, ժամկետից շուտ ազատ արձակվածներին աշխատանքի տեղավորելու մեխանիզմ՝ կրկնահանցագործությունների կանխման ակնկալիքով։ Նախատեսվում է նպաստ վճարել ազատվելուց հետո առաջին երկու ամիսներին, որպեսզի մարդը կարողանա աշխատանքի տեղավորվել։ Աշխատանքի տեղավորվելուն հատուկ տեղ է հատկացվել ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում։ Նախ՝ համապատասխան կետ է նշված աշխատանքային գրքույկում, ազատվելուց հետո նա կկարողանա շարունակել աշխատանքը։ «Փաստն այն է, որ վերջերս բանտից ազատվածներին ձգտում են աշխատանքի չվերցնել։ Մենք ցանկանում ենք վերացնել ռիսկերը, երբ մարդը դիմում է հանցագործության իրեն կերակրելու համար»,- ընդգծել է Զեյնալյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր