Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 նոյ 2019 15:02

Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել 15 տարի պատիժը կրելուց հետո

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ներման ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելուն:
Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը: Մասնավորապես դրանք կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով սահմանված դեպքերում պատժից ազատման դեպքերին, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել: 
Գործող կարգավորումների համաձայն՝ կարող է առաջանալ այնպիսի մի իրավիճակ, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր և պատժից ազատվել է օրենքով նախատեսված այլ հիմքերով: Այս պարագայում ներման խնդրագրի ճակատագիրը մնում է չլուծված՝ առկա իրավական բացի պատճառով:
Օրինակ՝ ներման խնդրագրի քննարկման ժամանակ, երբ դատապարտյալը համաներում հայտարարելու հետևանքով ազատ է արձակվել պատժի կրումից, ապա վերջինիս ներման խնդրագիրը չի քննարկվում, իսկ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքերում այն ընդհանուր կարգով քննարկվում է, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ դատապարտյալն ազատվել է պատժի կրումից, այն մերժվում է: Օրենսդրությունում առկա նման բացը գործնականում լուրջ խնդիրներ է առաջացնում, այն հակասում է հանրային ռեսուրսները խնայելու, դրանք առավել արդյունավետ ծախսելու ընթացակարգին:
Վերոշարադրյալը վկայում է այն մասին, որ անհրաժեշտություն է առաջանում օրենքով նախատեսել ներման խնդրագիրը չքննարկելու և վերադարձնելու գործիքակազմ: 
Սահմանվել են ներման խնդրագրերի հետ կապված գաղտնիության ապահովման կարգավորումներ: Կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներում ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Բացառիկ հիմքերի մեջ ներառվել են խնամքին երեխայի առկայությունը, արտակարգ ռազմական իրավիճակը, դատապարտյալի կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգը:
Ցմահ ազատազրկվածների համար նախատեսվել է ներման խնդրագրով դիմելու ավելի վաղ ընթացակարգ: Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել, եթե պատիժը կրել է ոչ պակաս, քան 15 տարի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր