Տեսանյութ. Այդ հայտարարության պատճառով Փաշինյանը կորցրեց ռուսական ներդրումները. Լեոնիդ Կալաշնիկով
«Անցյալ տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր դառնալ Հայաստանի վարչապետ: Այդ ժամանակ ես Երևանում էի»,- այս մասին «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
Կալաշնիկովը համեմատել է Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները. «Ես ուզում եմ պարզ վերլուծություն անել: Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, նրան հանդիպեցի և ասացի՝ Նիկոլ, ի՞նչ նկատի ունես, երբ խոսում ես ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Հասկանո՞ւմ ես, որ դու պետք է դառնաս պետության ղեկավար և ստիպված ես լինելու պատասխանել այս հարցին»:
Կալաշնիկովը հավելեց, որ այս առումով Զելենսկին պետք է գնահատի իր խոսքը:
«Այս ընթացքում Փաշինյանի դիրքորոշումն արմատապես փոխվել է: Նա համախմբեց ուժերն ու վերցրեց խորհրդարանը: Նույն բանն այժմ տեղի է ունենում Ուկրաինայում Զելենսկիի հետ: Բայց ուզում եմ ասել, որ Փաշինյանի այս հայտարարությունների պատճառով մեկ տարի ներդրում չի կատարվել: Հայաստանը միայն Ռուսաստանից կարող է ներդրումներ ստանալ»,- ասել է նա: