ՌԴ մեծահարուստ Սերգեյ Սարկիսովի որդին կոմայի մեջ է հայտնվել՝ անհայտ դեղամիջոցների գերչափաքանակ օգտագործելուց
Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկի՝ Սերգեյ Սարկիսովի որդին մոսկովյան ակումբում անհայտ դեղամիջոցների գերչափաքանակ օգտագործելու հետեւանքով կոմայի մեջ է հայտնվել, հայտնում է Mash-ը:
Աղբյուրի խոսքով՝ միլիարդատիրոջ կրտսեր որդին՝ 20-ամյա Սերգեյ Սարկիսովը կոմայի մեջ է հայտնվել առայժմ անհայտ «դեղամիջոցի գերչափաքանակից» հետո: Բժիշկները փրկել են նրա կյանքը, նշված է հաղորդագրության մեջ:
Սարկիսովը հիվանդանոց (վերակենդանացման բաժանմունք) է տեղափոխվել դեռեւս ապրիլի 14-ին: Նա գիտակցությունը կորցրել էր ակումբային խնջույքներից մեկի ժամանակ:
«Որոշ ժամանակ անց վիճակը բարելավվել է, տղային տեղափխել են ինֆեկցիոն բաժանմունք, այնուհետեւ՝ տերապեւտիկ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիմա բժիշկները մտավախություններ չունեն Սարկիսովի վիճակի հետ կապված: Միաժամանակ պաշտոնական աղբյուրները տեղեկությունը չեն մեկնաբանում: Իսկ աղբյուրը հավելել է, որ Սարկիսովի գիտակցության կորուստը կապված է «անհայտ դեղամիջոցների գերչափաքանակ օգտագործելու հետ»: