Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

30 ապր 2019 16:58

Կատակ չանել հայերի հետ.Գործ մի՛ ունեցեք նրանց հետ. Նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին

Կատակ չանել հայերի հետ.Գործ մի՛ ունեցեք նրանց հետ. Նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածինԵրկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Կոնոր Մաքգրեգորը «Թվիթերում» գրառում է կատարել հայերի մասին:
Նա աշխարհին կոչ է արել կատակ չանել հայերի հետ.
«Ես ամբողջ ընթացքում հայերի հետ եմ եղել:
Դիլոն Դենիսն ու Քարդաշյանները:
Գործ մի՛ ունեցեք նրանց` հայերի հետ:

Նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին»,- գրել է Մաքգրեգորը` պատասխանելով օգտատերերից մեկի գրառմանն այն մասին, որ նա աջակցում է Դիլոն Դենիսին և հայերին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Նշենք` Դիլոն Դենիսը, որը բրազիլական ջիու-ջիտսու մարզաձևում աշխարհի չեմպիոն է, ընդգրկված է Մաքգրեգորի թիմում ու նախկինում հայտարարել է, որ կիսով չափ հայ է:
Այս գրառումից հետո իռլանդացին քննադատության է ենթարկվել ադրբեջանցիների և թուրքերի կողմից: Որոշ օգտատերեր մեկնաբանություններում անգամ վիրավորել ու սպառնացել են նրան` հայերին ցույց տված աջակցության համար:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր