Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով    

01 մայիս 2019 10:00

Իրավիճակը վերջնական կոլապսից կփրկի միայն փորձառու Արեյանը. Մարությանը դժգոհ է նման որոշումից. «Հրապարակ»

 Իրավիճակը վերջնական կոլապսից կփրկի միայն փորձառու Արեյանը. Մարությանը դժգոհ է նման որոշումից. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոորդինացնում էր Երևանի կոմունալ ոլորտը (հոսանք, գազ, աղբահանություն, սանմաքրում, ջրամատակարարում և այլն)։ Օրերս նրան զրկել են լիազորությունների զգալի մասից՝ կոմունալի համակարգումը հանձնելով Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին։ Երբևէ քաղաքապետի խորհրդականը չի կատարել քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները։

Մեր տեղեկություններով, սա ոչ թե Հայկ Մարությանի, ով դժգոհ է նման որոշումից, այլ Նիկոլ Փաշինյանի որոշումն է: Վարչապետը հույս ունի, որ փորձառու Արեյանը կփրկի իրավիճակը վերջնական կոլապսից: Իսկ քաղաքապետարանն ու Մարությանը ջանք չեն խնայել, որ այս ընթացքում Կամո Արեյանի վրա քրեական գործ հարուցվի՝ պատկան մարմիններին են ուղարկվել մեծ թվով քիչ թե շատ կասկածելի փաստաթղթեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր