Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

01 մայիս 2019 17:59

Ուկրաինայի Ռադայի պատգամավորին որպես «անցկալի անձ»Հայաստան չեն թողել մուտք գործել

Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Մուտաֆա Նայեմին որպես «անցկալի անձ» Հայաստան մուտք գործել չեն թողել: Պատգամավորի խոսքերով, դա եղել է Ռուսաստանի պահանջով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով УНИАН-ին:
«Անձնագրային ստուգմանը սովորական անձնագրով եմ ներկայացել, քանի որ այցը պաշտոնական բնույթ չէր կրում, ու ես պարտավոր չէի վերցնել դիվանագիտական անձնագիրս: Ստուգման երկարատև գործընթացից հետո սպաները հայտնեցին, որ իրենց տվյալների բազայում ինձ համար «մուտքի արգելք» է սահմանված: Խնդրեցի, որ բացատրեն, բայց ասացին, որ իրենց էլ պատճառը հայտնի չէ ու չեն կարող ասել: Պարզապես, ասացին, որ «անցկալի անձ» եմ»,-ասել է Ռադայի պատգամավորը:
Նայեմի խոսքերով, Հայաստանում Ուկրաինայի դեսպանի միջամտության հետևանքով իրեն թույլ են տվել մուտք գործել Հայաստան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր